‘Պետերբուրգի իշխանությունները պարզաբանել են հանրահավաքներին չմասնակցելու գովազդը’

1675

Սանկտ-Պետերբուրգի իշխանությունները պարզաբանել են, թե ինչու են քաղաքի փողոցներում հայտնվել սոցիալական գովազներ՝ «Կանչում են մասնակցելու բողոքի ակցիայի՞: Գլխո՛վ մտածեք, մի՛ տրվեք սադրանքների» կոչով: Տեղական իշխանությունների մասնագիտական հանձնաժողովը հավաստիացնում է, որ «դա չի արվում մեկ մարդու համար»:

«Պատահում են մանիպուլյացիայի դեպքեր, սադրանքների դեպքեր: Պատահում է, որ զանգվածային միջոցառումների եկած մարդիկ լավ չեն հասկանում իրավական դաշտի յուրահատկությունները: Լինում են բռնի գործողությունների դիմելու կոչեր»,- պարզաբանել է Սանկտ-Պետերբուրգում օրինականության, իրավակարգի և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Իվան Կրասնովը: Նրա խոսքով՝ գովազը, նախևառաջ, ուղղված է անչափահասներին, բողոքի ցույցերի ժամանակ նրանց մանիպուլյացիայի ենթարկելը երբեմն «հանցավոր բնույթ» է կրում:

Սանկտ-Պետերբուրգում բողոքի նոր ալիք է բարձրացել մարտի 26-ի ակցիաներից հետո, որոնք անցկացնում էին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմանկիցները Մոսկվայում, Պետերբուրգում և Ռուսաստանի ևս ութից տասը քաղաքներում: Այդ ակցիաներին մասնակցում էին նաև դպրոցականներ: Դրանից հետո ԶԼՄ-ները և ականատեսները սոցիալական ցանցերում տեղեկացրել էին, որ դպրոցների ու բուհերի սովորողներին կոչ է արվում չմասնակցել հանրահավաքների,  բացասաբար է գնահատվում Նավալնու գործունեությունը: Մինչև իսկ համացանցում տեսահոլովակ էր հայտնվել, որում ընդդիմադիր գործչին համեմատում էին Հիտլերի հետ:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ’
Հաջորդ հոդվածը‘Ազնավուրը Երեւանի ինտերակտիվ թանգարանում կպատմի Ազնավուրի մասին’