‘Պետերբուրգում ատամնաբույժը հեռացրել է հաճախորդի 22 առողջ ատամ’

1632

Սանկտ Պետերբուրգում խարդախության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել  մասնավոր կլինիկայի բժիշկ-ատամնաբույժի դեմ, որը հեռացրել է հաճախորդի 22 առողջ ատամները:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդել է, որ 2014 թ. կասկածյալը «մոլորեցրել է 43-ամյա հաճախորդուհուն՝ ատամնաբուժական ծառայություններ մատուցելու ծավալի հարցում», ինչի արդյունքում հեռացրել է նրա 22 առողջ ատամները և անորակ «կամուրջներ» տեղադրել: Իր ծառայությունների համար 40-ամյա բժշկուհին ստացել է ավելի քան 843 հազար ռուբլի (15 հազար դոլար): Հետաքննությունը փնտրում է ատամնաբույժի մյուս հավանական զոհերին:

Մեկ տարի առաջ Ֆրանսիայում ութ տարվա ազատազրկան էր դատապարտվել հոլանդացի ատամնաբույժ Յակոբուս Վան Նիերոփը, որին լրատվամիջոցները կնքել էին «սարսափ-բժիշկ» անունով:

Բժշկի գործողություններից տուժել էր առնվազն 120 մարդ: Ընդ որում՝ նա խոստովանել էր, որ իրեն հաճույք է պատճառում մարդկանց վնասվածքներ հասցնելը և նրանց այլանդակելը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույցեր Վենեսուելայում. նոր զոհեր, հին պահանջներ’
Հաջորդ հոդվածը‘2016 թ. պարտականությունները կատարելիս զոհվել է ՄԱԿ-ի 99 խաղաղարար’