‘Պետերբուրգում բնակվող ՀՀ քաղաքացու խանութում հայտնաբերվել է 55 կգ հաշիշ’

902

Սանկտ-Պետերբուրգի ծաղկի խանութներից մեկում 55կգ հաշիշ  տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, որը  քաղաք է բերվել ներկրված ծաղկի անվան տակ, հայտնում է Росбалт կայքը:

Ըստ նախնական տեղեկատվության՝ թմրանյութի մատակարարումն իրականացվել է  Հայաստանի՝ 1957 թ. ծնված  մի քաղաքացու կողմից, որը Պետերբուրգում ծաղկի առքուվաճառքով է զբաղվում:

Փաստի առիթով թմրամիջոցների ապօրինի վաճառքի նախապատրաստման հոդվածով քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյանը խնդրել է տրամադրել ընտրացուցակները տպագիր և էլեկտրոնային տարբերակով’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն և «Ազատ դեմոկրատները» հանդիպել են’