‘Պետերբուրգում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 900 պատահար ‘

642

Սանկտ-Պետերբուրգում մերկասառույցի պատճառով մեկ օրվա ընթացքում գրանցվել է 900 ճանապարհատրանսպորտային պատահար, շատ շրջաններում դժվարացել է երթևեկությունը: Սանկտ-Պետերբուրգի ՃԵԱՊՏ (ГИБДД) մամուլի խոսնակը Интерфакс-ին հայտնել է, որ ճանապարհա-տրանսպորտային պատահարները հիմնականում պայմանավորված են եղանակային պայմանների վատացմամբ: Նա նաև հավելել է, որ ճանապարհները մաքրվում են և երթևեկության կարգավորման նպատակով ճանապարհա-պահակային տեսչությունը ուժեղացրել է հսկողությունը: Ճանապարհների մաքրման աշխատանքներում գործի է դրվել հազար միավոր տեխնիկա: 

Նախորդ հոդվածը‘Անդրանիկ սարկավագ Մանուկյան. Ինձ այսպիսի հայրենիք պետք չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով հանդես են եկել համատեղ կոչով’