‘
Սանկտ-Պետերբուրգում G-20 գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի ռուսաստանյան իրավապաշտպանների հետ և կքննարկի ՀԿ-ների շուրջ ստեղծված իրավիճակին և սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտմանը առնչվող հարցեր: Օբամայի այցի պաշտոնական ժամանակացույցում նման հանդիպում նախատեսված չէր, սակայն նախօրեին Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում Օբաման մտադիր է հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Коммерсант»-ի՝ ԱՄՆ պետդեպին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ այդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին Crown Plaza հյուրանոցում:
Բարաք Օբամայի և գագաթնաժողովի տանտիրոջ՝ Վլադիմիր Պուտինի առանձին բանակցություններ նախատեսված չեն, սակայն Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան հրապարակված հարցազրույցում ասել է, թե հույս ունի G-20-ի միջանցքներում ամերիկացի նախագահի հետ քննարկել սիրիական հարցը:
Օբամայի հետ հանդիպմանն իրեն մասնակցությունը արդեն հաստատել են Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան, «Ագորա» իրավապաշտպան ընկերության ղեկավար Պավել Չիկովը, «Հանուն մարդու իրավունքների» շարժման առաջնորդ Լև Պոնոմարյովը և սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող պետերբուրգյան «Ելք» ԼԳԲՏ կազմակերպության ներկայացուցիչը:
«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-6-ին Սանկտ-Պետերբուրգում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘