‘Պետերբուրգցին «ВКонтакте»-ում անեկդոտ է «պատմել», հիմա նրան ուղարկում են բուժվելու’

2095

‘

Ռուսաստանում աճում է այն քրեական գործերի թիվը, որոնք հարուցվել են համացանցում հրապարակումների պատճառով:

Օգտատերերին դատում են ծայրահեղականության հոդվածներով, ընդ որում՝ նույնիսկ «like»-ելու համար:

Պատասխանատվության կանչվածները ահաբեկիչների հետ միասին հայտնվում են նույն ցանկում, նրանց բանկային հաշիվներն արգելափակվում են:

Պետերբուրգում մեկնարկում է Էդուարդ Նիկիտինի դեմ դատավարությունը, որը մեղադրվում է ծայրահեղականության մեջ՝ «ВКонтакте»-ում իր գրառումների պատճառով:

Նիկիտինի փաստաբանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը հոգեբանական փորձաքննության է ենթարկվել, որից հետո հետաքննությունն առաջարկել է նրան ուղարկել հարկադիր բուժման:

Փաստաբանի ասելով՝ փարձաքննությունը ծայրահեղականություն է տեսել այն անեկդոտում, որում գործող անձանցից մեկը կասկած է հայտնում ընտրություններից հետո դրական տեղաշարժերի առնչությամբ: Ընդ որում՝ հաղորդագրությունը գրվել է 2015 թ.:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանը «հավանաբար շուտով» կհայտնվի ՀՀ ոստիկանության տեսադաշտում’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազ. Անհիմն են «ընտրովի արդարադատությամբ» առաջնորդվելու մասին Է. Շարմազանովի ակնարկները’