‘Պետեր Շմեյխելը քննադատել է Նեյմարին’

1969

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը քննադատել է Նեյմարին հավաքականում ցուցադրած խաղի համար։

«Բրազիլիան մինչ օրս խնդիրներ ունի Նեյմարի հետ, ով համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Նա մինչ օրս փորձում է բոլորին զարմացնել իր հնարավորություններով, բայց երեկ մի քանի լավ պահ կորցրեց։ Սերբիայի դեմ խաղում նա խնդիր էր բրազիլացիների համար։

Բրազիլացի ֆուտբոլիստները մտածում են, որ խաղի ելքը կվճռվի, եթե նրանք գնդակը փոխանցեն Նեյմարին և նա ինչ-որ բան անի։ Նրանք կատարում են փոխանցումը, բայց Նեյմարը ոչ մի օգտակար բան չի անում։ Կարծում եմ՝ նրան հանգիստ է հարկավոր։ Նեյմարը դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից և դեռ հանդես չի գալիս իր համար սովորական բարձր մակարդակով»,- Շմեյխելի խոսքերն են մեջբերում ռուսական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ Նեյմարը ԱԱ-ում մասնակցել է 3 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 1-ական գոլով և գոլային փոխանցմամբ։

Նախորդ հոդվածը‘Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Հելսինկիում’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ. Ս.Սարգսյանի եղբոր, որդու եւ ընկերոջ ընկերության գործով պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ’