‘
Դանիացի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է Մյունխենի «Բավարիայում» Պեպ Գվարդիոլայիկատարած աշխատանքի մասին:
-Բավարիայում Գվարդիոլան նորմալ աշխատեց: Ես պետք է ասեմ, որ դա նորմալ էր: Անձամբ ինձ համար, նա հետաքրքիր «Բավարիային» մի թիմի վերածեց, որի խաղին հետևելը ձանձրալի էր:
Մինչև նրա «Բավարիա» տեղափոխվելը «Բավարիան» պարզ և հստակ էր խաղում: Նրանք տրեբլ նվաճեցին և այնտեղ արագ ֆուտբոլիստներ կային:
Թիմի խաղին հետևելը հետաքրքիր էր: Իսկ Գվարդիոլան «Բավարիային» ավելի հարթ դարձրեց: Նա փոխեց ֆուտբոլիստներին, բայց արդյունքների հետ վիճել չի կարելի,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում Omnisport-ը:
‘