‘Պետեր Շմեյխել. Մոուրինյոն երբեք չի գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»’

562

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, մեծ հավանականությամբ, երբեք չի գլխավորի մանկունյանցիներին:

«Մոուրինյոն հրաշալի մարզիչ է: Նա մեծ հաջողությունների է հասել «Պորտուի», «Չելսիի», «Ինտերի» եւ «Ռեալի» հետ: Սակայն իմ կարծիքով, որ Մանչեսթերում չեն ցանկանա ունենալ այսպիսի մարզիչ, որը անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում: Շատերը կարծում են, որ ամռանը նա կհեռանա Մադրիդից: Միգուցե նա այդպես էլ անի, սակայն նա երբեք չի կարող փոխարինել Ֆերգյուսոնին»,- Շմեյխելի խոսքն է մեջբերում The Sun-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման կշփվի Google+ սոցիալական ցանցի օգտատերերի հետ’