‘Պետեր Շմեյխել. Մոուրինյուն ճիշտ ուղու վրա է’

1950

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատանքի մասին:

«Մոուրինյուն թիմն ընդունել է ծանր ժամանակներում: Մինչև նրա գալը թիմը սխալ ուղով էր շարժվում: Եթե տիտղոս ես նվաճում, դա հիանալի է: Նա կարողացավ անել դա, հաղթեց Եվրոպա լիգան: Ակնհայտ է, որ հաջորդ քայլը պետք է լինի Չեմպիոնների լիգան:

Կարծում եմ, որ չստացվեց, կարող էր ավելի լավ լինել:  Ակնհայտ է առաջընթացը Պրեմիեր լիգայում: Դա գլխավոր մրցաշարն է թիմի համար»,- Շմեյխելի խոսքը մեջբերում է Championat.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ինյեստա. «Երկրպագուների աջակցությունը չի փոխի իմ որոշումը»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-«Յուվենտուս» խաղի մրցավարին և նրա կնոջը սպառնում են սպանել ‘