‘Պետեր Չեխ. «Շախտյորի» հետ գրանդ ակումբներից ոչ ոք չի ցանկանում հանդիպել’

547

Չեխիայի հավաքականի եւ «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը հայտարարել է, որ վերջին տարիներին «Շախտյորի» հեղինակությունը Եվրոպայում կտրուկ աճել է:

«Այժմ մենք մի շարք օրինակներ ենք տեսնում, որ Արեւելյան Եվրոպան ֆուտբոլում արժանի մրցակցություն է ցույց տալիս Արեւմտյանին:

Սակայն դրա համար կարեւոր է թիմում պահել ուժեղագույն խաղացողներին: Որքան գիտեմ, նման սկզբունք է որդեգրել «Շախտյորը»: Վերջին հինգ տարիների ընթացքում ուկրաինական ակումբը զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում եւ այժմ ուժեղ եւ կայուն կոլեկտիվի համբավ ունի:  Եվրոպական գրանդ ակումբներից ոչ ոք չի ցանկանում նման թիմին իրեն մրցակից տեսնել: Հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում»,- Պետեր Չեխի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ողջ ընտրական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները վերջնագիր են ներկայացրել «Հեզբոլլահին»’