‘Պետի տեղակալի սիրած զբաղմունքը կալանավոր ծեծելն է. Մամուլ’

1024

«ՉԻ» տեղեկություններով՝ Սևան քրեակատարողական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը երրորդ օրն է՝ ի նշան բողոքի՝ կարել է իր աչքերն ու բերանը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը այդ քայլին դիմել էր նաև մի քանի օր առաջ։

Կալանավորին այդ օրերին այցելել էին Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից, և նրա հետ զրույցից հետո վերջինս քանդել էր կարերը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո դաժան ծեծի է ենթարկել կալանավորին, որը դրանից հետո կրկին դիմել է բերանը և աչքերը կարելու՝ կալանավորների մեջ բողոքի ընդունված միջոցին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալը աչքի է ընկնում կալանավորներին ծեծի միջոցով դաստիարակելու սովորությամբ ու այդ մեթոդը մերթընդմերթ կիրառում իրեն դուր չեկող կալանավորների նկատմամբ։

«ՉԻ»–ն փորձեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից մեկնաբանություններ ստանալ այս հարցի կապակցությամբ, սակայն վերջինս, սովորության համաձայն, չլսելով հարցը մինչև վերջ՝ արագ նստեց իր ծառայողական մեքենան և հեռացավ։

Նախորդ հոդվածը‘Լիվերպուլը Մխիթարյանի ձեռք բերման մասին պաշտոնական հայտարարություն կանի. Спорт-Экспресс’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ու՞մ «մահն» է գուժում «Հետքը»’