
Անկարայում հունիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի պաշտոնակալման արարողությանը կմասնակցեն պետությունների առնվազն 20 ղեկավարներ և 45 նախարարներ։
«Սպասվում է, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի մասնակցությունը։ Արարողությանը մասնակցելու համար Թուրքիա կժամանի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը»,- ТАСС-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է աղբյուրը։
Փոխանցում է tass.ru-ն։