‘Պետրոս Գեւորգյան. ԺՀԿ Աջափնյակի գրասենյակը փակ չի եղել’

1086

«Հրապարակ» օրաթերթի երեկվա համարում տեղեկատվություն կար, թե իբր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի նիստը տեղի է ունեցել ոչ թե Աջափնյակի ՀԱԿ գրասենյակում, որտեղ ավանդաբար տեղի են ունենում ԺՀԿ նիստերը, եւ որի ղեկավարը ԺՀ անդամ Պետրոս Գեւորգյանն է, այլ «Ազատ դեմոկրատների» գրասենյակում: Ըստ թերթի՝ Պետրոս Գեւորգյանը փակել է գրասենյակի դռներն ու գնացել Զովունի, որպեսզի նիստը հետաձգվի:

ԺՀԿ քաղխորհրդի անդամ, այդ կուսակցության հիմնադիրներից Պետրոս Գեւորգյանը, սակայն ilur.am-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը:

«Աջափնյակի մեր գրասենյակը 1988թ. սկսած երբեք փակ չի եղել, երբեք: Իսկ լուրերը, թե իբր ես շտաբը փակել եմ ու գնացել Զովունի, ստախոսություն է»,- նշեց նա: Պետրոս Գեւորգյանի խոսքերով, որեւէ մեկն իրեն չի դիմել գրասենյակում միջոցառում անցկացնելու համար: «Տրամաբանական է, որ կիրակի օրը միջոցառում անցկացնել ցանկացողը պետք է զգուշացներ: Բայց որեւէ մեկն ինձ այդ հարցով չի դիմել»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Մոլդովայի առողջապահության նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանի առաջին հաղթանակը’