‘Պետրոս Ղազարյան. Ալեքսանյանը առանց վերևի դաբրոյի նման բան չէր անի’

1414

Լրագրող Պետրոս Ղազարյանը Facebook-ում գրում է.

«Ոչ մի կասկած չունեմ, որ Սամվել Ալեքսանյանը առանց վերևի դաբրոյի նման բան չէր անի Փակ շուկայի հետ: Շատ երկար ժամանակ շինարարություն է ընթացել, ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, որ շինարարության ողջ ընթացքում գլխավոր ճարտարապետը, քաղաքապետը, մշակույթի նախարարը, գուցեև՝ ավելի բարձր չինովնիկներ, բանից տեղյակ չեն եղել: Հավանաբար՝ Սամվել Ալեքսանյանին ասել են՝ դու սարքի, փաստի առաջ կանգնեցրու, մի երկու օր կբողոքեն, կանցնի կգնա: Մենք էլ բան չենք անի:

Մտքներում էլ ասել են՝ եթե շատ բողոքեն,քեզ դեմ կտանք, որպես փիս օլիգարխ, որի դեմ մենք անզոր ենք: Ու հիմա այդպես էլ անում են: Քաղաքապետը ծպտուն չի հանում, կարծես իրեն դեռ չեն ասել, որ փակ շուկան Երևանում է: Իրեն Գաուդիի տեղը դրած Նարեկ Սարգսյանը ասեց` լավ չի, և համարեց հարցը փակված: Հասմիկ Պողոսյանն էլ մեր մշակույթի նման քար է կտրել:

Սամվել Ալեքսանյանը մեղավոր է, բայց այս կանոնները ստեղծողները՝ պատասխանատու են»:

Նախորդ հոդվածը‘Պատահար Աշտարակ-Ապարան ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. սիրիացի փախստականների թիվն անցել է 2 միլիոնից’