‘Պետրոս Ղազարյան. Դեպրեսիվ կիրակի’

1585

-Ապե, 2 հազար դրամ:

-Ինչը՞:

-Փողը, ապե:

-Ինչի՞ համար:

Իմ հարցը չհասկանալո՝ անկենդան հագուկապով և կենդանու հայացքով նայում է վրաս:
Խոսքը Սևանի լողափի մասին է: Պատկերացնո՞ւմ եք,կանանց մի մասը լողում էր շորերով, մյուս մասը արևածաղիկ չրթելով խորոված բանջարեղենն էր կլպում :Մի քանի ջահել աղջիկ չրթում էին հենց Սևանի մեջ:
Ամեն երկրորդ ավտոյից ռաբիզն ու բլատնոյ երգերը խորովածի ծխից, մսային և սպիրտային հոտերից առանց այդ էլ գաղջ օդը դարձնում էին էլ ավելի անտանելի:
Իսկ ամնաանտանելին այս ամենից հաճույք ստացող մարդկանց զոմբիացած կերպարներն էին: Որովհետեև մենակ զոմբիական մշակույթում մարդը կարող է չզզվել նման միջավայրից:

Մոռացա ասել՝ մտել էի առաջին իսկ պատահած լողափը: Շորերս հավաքեցի ու բառիս բուն իմաստով փախա: Կարծես փախնում էր արաբաթուրքական հետապնդումից: Ասեցի՝ քշեմ Դիլիջան,Դիլիջանի մաքուր օդն ու աուրան հաստատ կցրեն մշակութային շոկս:
Դիլիջանի թունելում, չգիտես ինչու ռուսերենով բարձրաձայնում էին, որ զգույշ քշեմ: Լավ, հասկացանք մեր անվտանգության գլխավոր երաշխավորը ռուսներն են,բայց միթե՞ այդ աստիճան:
Անկեղծ ասած՝ մինչև հիմա ռացիոնալ պատճառ չեմ կարողանում գտնել,ինչու մեր միակ նորմալ թունելում պետք է ռուսերենով մեզ զգուշացնեն:
Միգուցե՝ որ վախենանք և զգո՞ւյշ քշենք:

Պետրոս Ղազարյան, լրագրող 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Բանակի մարտունակությունը շարունակաբար բարձրացվելու է’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը՝ հանցավոր շղթայի մի օղակ’