‘Պետր Չեխը` իր ապագայի մասին’

1173

«Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը խոսել է իր ապագայի մասին: 36-ամյա խաղացողը կարծում է, որ լավ հանդես գալու դեպքում դեռ կմնա լոնդոնյան գրանդում:

«Պայմանագրով իմ վերջին տարին է «Արսենալ»-ում, սակայն ամեն բան կախված է իմ ելույթներից: Եթե կարողանամ պահպանել մարզավիճակս այս մրցաշրջանում, ապա այդ ժամանակ նոր կտեսնենք, թե ինչ կլինի»,- չեխ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Tribalfootball-ը:

Հիշեցնենք, որ Չեխը «զինագործներ»-ի կազմում հանդես է գալիս 2015 թվականից:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը» մեկնարկեց «Վալենսիայի» նկատմամբ հաղթանակով(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար’