‘Պետր Չեխ. «Ես չեմ ուզում հայտնվել պահեստայինների նստարանին»’

982

 «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխն ասել է, որ կանի հնարավորը, որպեսզի հաղթի Տիբու Կուրտուայի հետ մրցակցությունում և չհայտնվի պահեստայինների նստարանին:

«Ես չեմ ուզում նստել նստարանին, այդ իսկ պատճառով անում եմ ամեն ինչ, որպեսզի իմ տեղն ունենամ հիմնական կազմում: Չեմ ուզում քննարկում սկսել «բայց» և «եթե» թեմաներով: Պետք է սպասել և տեսնել, թե ինչպես կդասավորվի իրադրությունը: Բոլորն էլ շրջապատում գիտեն, որ ես ինձ ամբողջովին ներդնում եմ թե մարզումների, թե հանդիպումների ժամանակ: Ամեն ինչ անում եմ, որպեսզի խաղաշրջանին մոտենամ լավագույն մարզավիճակով: Միայն ֆուտբոլիստով է պայմանավորված այն, թե որքան  հաճախ կհայտնվի մարզադաշտում»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում goal.com-ը:  

Նախորդ հոդվածը‘Մահացել է Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման’