ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին հարավամերիկյան այդ երկրին արտահանձնելու որոշմանը։ Տոլեդոն կալանքի տակ է գտնվում ԱՄՆ-ում՝ հայրենիքում նրան ներկայացված կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքների կապակցությամբ, հաղորդել է Պերուի գլխավոր դատախազությունը։
2017 թ․ փետրվարին Պերուն 2001-2006 թթ․ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրած Տոլեդոյին կալանավորելու օրդեր է տվել՝ կոռուպցիայի և բրազիլական Odebrecht շինարարական ընկերության հետ անօրինական պայմանավորվածությունների մեղադրանքով։
Հետաքննության վարկածով՝ նախկին նախագահը և նրա վարչակազմի ներկայացուցիչները բրազիլական ընկերությունից 34 մլն դոլար կաշառք են ստացել։ Odebrecht-ը, դրա դիմաց, շահավետ պայմանագիր է կնքել մեծ ավտոմայրուղու շինարարության համար։
Տոլեդոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, բայց նա այդ պահին արդեն լքել էր Պերուն։ El Comercio թերթի տվյալներով՝ 2013 թ․ քաղաքական գործիչը ԱՄՆ քաղաքացիություն է ստացել։
Փոխանցում է tass.ru-ն։