‘Պետքարտուղարությունը հանել է Ռուսաստանի դրոշները’

1994

Ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները հանել են Ռուսաստանի դրոշները Սան-Ֆրացիսկոյում հյուպատոսական փակ կառույցների և Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչության շենքի տանիքներից: Այդ մասին հաղորդել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը:

Ռուսաստանյան կողմը դա անվանել է «ամոթալի իրադարձություն» և պահանջել է անհապաղ Ռուսաստանի պետական խորհրդանշանները վերադարձնել իրենց տեղն ու այլևս նման բան թույլ չտալ:

Պետքարտուղարությունում հաստատել են, որ, իսկապես, դրոշները հանվել են, սակայն պատճառը չեն ասել: Ամերիկյան դիվանագիտական գերատեչությունում նաև պարզաբանել են, որ Ռուսաստանի պետական խորհրդանիշները պահվում են նույն շենքերում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ աշխատակիցների կողմից հեղուկ վառելիքի հափշտակություններին նպաստող պատճառները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՊԵԿ նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Ստատուս-քվո եւ հեռանկար’