‘Պետքարտուղարություն. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն` դժվար որոշումներ կայացնելու համար ‘

540

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ`  ԱՄՆ-ն առաջվա պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հաշտության համաձայնագրի հասնելու գործին: Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության`  այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերի գծով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

Նրա խոսքով, հակամարտության կարգավորման անհրաժեշտ է հասնել հելսինկյան սկզբունքների եզրափակիչ ակտի գլխավոր դրույթների հիման վրա: Մասնավորապես, շարունակել է նա, խոսքը վերաբերում է ուժի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և իրավահավասարության ապահովմանը: Ինչպես նշել է դիվանագետը, ի դեմս դեսպան Ջեյմս Ուորլիքի` ԱՄՆ-ն կարծում է, որ գոյություն ունի հաշտության հասնելու իրական հեռանկար, և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների՝ Վիեննայի հանդիպումից հետո կողմերի հետ հետագա աշխատանքի հույս է հայտնում: «Ցանկացած տևական լուծում կպահանջի բոլոր կողմերի փոխզիջում: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն`  դժվար որոշումներ կայացնելու համար, որոնք պահանջում է խաղաղ կարգավորումը», — ընդգծել է Էրիկ Ռուբինը:

 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան ողջունել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները Ս. Սարգսյանին մտածելու համար 6 օր ժամանակ տվեցին’