‘Պետք է ոչ թե Միկոյանի արձանը կանգնեցնել, այլ Միլլերի. «ՉԻ»’

1456

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղարը հայտարարել է, թե վերջին 5 տարիների ընթացքում ընկերությունը փաստացի աշխատել է վնասով:

«ՉԻ» — Փաստորեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության սեփականատերերը մեծ բարեգործներ են: Սահմանի վրա որոշակի գնով գազը ստացել են, ուղիղ կրկնակի թանկ վաճառել ժողովրդին, շահույթ չեն ստացել, բայց տնից փող են բերել ու շահութահարկ վճարել: Իսկ մենք անկապ բանավեճի մեջ ենք մտել՝ արժե՞ կանգնացնել Միոկյանի արձանը, թե ոչ: Պետք է ոչ թե Միկոյանի արձանը կանգնեցնել, այլ Միլլերի՝ Կարեն Կարապետյանի թաթիկից բռնած: Ի վերջո «Գազպրոմ Արմենիայի» (այն ժամանակ՝ «Հայռուսգազարդի») վնասները երևի հիմնականում Կարեն Կարապետյանն է փակել՝ իր «Ֆլորանս» համալիրի շահույթներից:

Թե չէ մարդիկ կան՝ հիմար-հիմար խոսում են ու հակառակը պնդում, թե իբր «Հայռուսգազարդը» շահույթ չի ստացել, որովհետև այդ գումարներով «Ֆլորանս» համալիրն է կառուցվել:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. ավտոմեքենան կողաշրջվել է’