‘
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան «Ուիգանի» հետ ստուգողական հանդիպումից հետո նշել է, որ թիմում հավատում են՝ 2016-17թթ․ մրցաշրջանը հաղթական է լինելու։
-Շատ ուրախ եմ, որ այսօր գոլ խփեցի․ վատ հարված չէր։ Ինձ համար կարևոր է շատ խաղաժամանակ ստանալը և ցույց տալը, որը կարող եմ օգնել թիմին։ Հաճույք եմ ստանում խաղադաշտում իմ դերակատարությունից, սակայն կարող եմ նաև այլ դիրքերում խաղալ։
Նորեկներ Հենրիխը և Էրիկը լավ տղաներ են։ Մենք բոլորս ցանկանում ենք տիտղոսներ նվաճել և հավատում ենք, որ առաջիկա մրցաշրջանը կարող է մերը դառնալ,-ասել է Պերեյրան։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը համալրել են պաշտպան Էրիկ Բային, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար առավել երկար հանգստի հնարավորություն է ստացել։
‘