‘
Օգոստոսի 27-ին ՊՍԺ-ն կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժի ենթարկվել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին չհետևելու համար: Այս մասին հաղորդում է լրագրող Պիպի Էստրադան:
Հետևանքները կարող են տարբեր լինել, սակայն լրագրողի կարծիքով, ով գործակցում է իսպանական միանգամից մի քանի ԶԼՄ-ների հետ, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է օգտվել այդ իրավիճակից:
Դրանով է պայմանավորված «արքայական» ակումբի ղեկավարի կողմից գումար չծախսելը և տրանսֆերների բացակայությունը:
‘