‘Պերեսը կրկին մերժել է Բարտոմեուի առաջարկը’

1163

Մադրիդի «Ռեալ»-ը չի տրամադրի «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտն Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի անցկացման նպատակով:

Այդ մասին «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացրել է «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին՝ երկու ակումբների ներկայացուցիչների պաշտոնական ընթրիքի ժամանակ:

Ակումբի նախագահները հանդիպել են Լա Լիգայի 28-րդ տուրում կայացած «էլ կլասիկո»-ից առաջ: ինչպես գիտեք, խաղն ավարտվել է «Բարսելոնա»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Մարզադաշտը տրամադրելու մասին խոսակցությունը սկսել է Բարտոմեուն, բայց Պերեսն անմիջապես մերժել է:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 30-ին: Ուժերն են չափելու «Բարսելոնա»-ն ու «Ատլետիկ»-ը: Հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Մայիլյան. Սամվել Բաբայանից բացի, «Ազգային վերածնունդին» կաջակցեն հայտնի այլ գործիչներ ‘
Հաջորդ հոդվածը‘ ՊԲ. Զինվորի՝ հակառակորդի կողմն անցնելու պահը պատկերող տեսանյութը կեղծ է’