‘
«Արսենալի» 29-ամյա հարձակվող Լուկաս Պերեսը տեղափոխվեց «Վեստ Հեմ»:
Գործարքի արժեքի մասին դեռևս չի հայտնվում: Իսպանացին լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը ստորագրել է 3 տարով:
«Ես շատ ուրախ եմ այս տեղափոխության համար: «Վեստ Հեմն» ինձ հնարավորություն տվեց մնալու ԱՊԼ-ում: Երջանիկ եմ, որ կարող եմ հաջողությունների հասնել այս ակումբի հետ:
«Վեստ Հեմը» հրաշալի երկրպագուների բանակ ունի: Ես ամեն ինչ կանեմ կարողություններս մաքսիմալ չափով ցույց տալու համար»,-ասել է ֆոիտբոլիստը:
Լուկաս Պերեսը «Արսենալ» է տեղափոխվել «Դեպորտիվոյից» 2016-ին, սակայն մինչ օրս ԱՊԼ-ում ընդամենը 11 հանդիպում է անցկացրել:
‘