‘Պերեսը «Ռաուլին» «Ռեալում» աշխատելու առաջարկ է արել’

725

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի նախկին հարձակվող և լեգենդ Ռաուլին առաջարկել է աշխատել իսպանական գրանդում, հաղորդում է «Marca»-ն։

Մի քանի օր առաջ Պերեսը զանգահարել է Ռաուլին, ով ապրում է «Նյու Յորքում», սակայն վերջինս մերժել է պաշտոնյայի առաջարկը։ Ռաուլը ցանկանում է դեռևս մնալ Նյու Յորքում և որպես դեսպան ներկայացնել «Նյու Յորք Սիթին», որի կազմում հանդես էր գալիս մինչև կարիերան ավարտելը։

Պերեսը հույս ունի, որ Ռաուլի ներկայությունը «Ռեալում» կօգնի թիմին ծանր ժամանակաշրջանում։

Նախորդ հոդվածը‘Վենգեր. «Չգիտեմ՝ պետք են «Մանչեսթեր Սիթիին» փոփոխություններ»’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Մոուրինյուի հավանական փոխարինողները ‘