Պերեսը Ռոնալդուին ասել է, որ Ռեալն իր տունն է և նա կարող է մարզվել բազայում որքան ցանկանում է

422

Կրիշտիանու Ռոնալդուն Ֆլորենտինո Պերեսի թույլտվությամբ մարզվում է Մադրիդի «Ռեալի» բազայում։

ԱԱ 2022-ից Պորտուգալիայի դուրս մնալուց հետո հարձակվողը որոշել է մի քանի օր լինել Մադրիդում և անհատական ​​մարզումներ է անցկացնում Վալդեբեբասի բազայում։ Ինչպես հայտնում է As-ը, Ռոնալդուն կապ է հաստատել Պերեսի հետ՝  թույլտվություն խնդրելով «Ռեալի» ենթակառուցվածքից օգտվելու համար:

Մադրիդյան ակումբի նախագահը Ռոնալդուին ասել է, որ Վալդեբեբասը իր տունն է։ Պերեսը նաև ֆուտբոլիստին ասել է, որ կարող է մարզվել «Ռեալի» բազայում այնքան ժամանակ, որքան ցանկանում է և օգտագործել բոլոր անհրաժեշտ սարքավորումները։

Երեկ Ռոնալդուն իր ավագ որդու՝ 12-ամյա Կրիշտիանու կրտսերի ընկերակցությամբ մարզվել է Մադրիդի «Ռեալի» բազայի դաշտերից մեկում։

Դեռ հայտնի չէ, թե Ռոնալդուն քանի օր կանցկացնի Մադրիդում։

Այս պահին հարձակվողը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Նոյեմբերին նա խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Ռոնալդուն «Ռեալում» խաղացել է 2009-ից 2018 թվականներին։

Նախորդ հոդվածըԱվստրալիայի վարչապետը մտադիր է Ասանժին վերադարձնել հայրենիք
Հաջորդ հոդվածըՀայաստանի ՊՆ–ն կրկին հերքում է