‘
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է նոր պայմանագրեր առաջարկել թիմի միանգամից 5 խաղացողների հետ: Այս մասին հաղորդում է մադրիդյան AS պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի եզրային պաշտպաններ Դանիել Կարվախալին և Մարսելոյին կառաջարկվի երկարաձգել պայմանգրերի ժամկետները մինչև 2022 թվականը: Մինչև այս տարեվերջ նախատեսվում է նոր պայմանագիր կնքել նաև Իսկոյի հետ:
Մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագրեր կառաջարկվեն նաև թիմի պաշտպան Նաչոյին և հարձակվող Կարիմ Բենզեմային:
‘