‘Պերեսը փորձում է խափանել Ռոնալդուի տրանսֆերը’

1948

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխությունը վտանգի տակ է: Իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարբեր միջոցների է դիմում, որ խանգարի այդ տրանսֆերի ձևակերպմանը:

Around Turin-ը գրում է, որ իսպանացին խախտել է 100 միլիոն եվրոյով ֆուտբոլիստին բաց թողնելու նախնական համաձայնությունը: Ներկայումս գործարքը լուրջ վտանգի տակ է:

Միաժամանակ Marca-ն հաղորդում է, որ Պերեսը չի ցանկանում այնպիսի իրավիճակում հայտնվել, որում նրան կմեղադրեն թիմի գլխավոր աստղին վաճառելու փորձի մեջ: Նա ասել է, որ պորտուգալացուն բաց կթողնի, եթե նա հայտարարի`  ինքն է ցանկանում հեռանալ:

Նախորդ հոդվածը‘ԱՄԷ-ի խնդրանքով Մոսկվայում անգլիացի երկրպագու է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայում ուզում են ազգային թիմի ղեկին տեսնել Գվարդիոլային’