Պերեսն ու Անչելոտին քննարկել են «Ռեալի» ձմեռային տրանսֆերային հարցերը

287

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննարկել են ակումբի ձմեռային տրանսֆերային հարցերը եւ որոշել են, որ թիմը նորեկների կարիք այս փուլում չունի, հաղորդում է El Chiringuito-ն։

Իսպանիայում տրանսֆերային պատուհանը բացվել է հունվարի 2-ին եւ կփակվի փետրվարի 1-ին։

Իսպանիայի առաջնության 19 տուրից հետո «Ռեալը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։

Նախորդ հոդվածըԲայդենի վարչակազմը պաշտպանել է ՌԴ սառեցված ակտիվների բռնագրավման մասին օրենքը
Հաջորդ հոդվածըPolitico․ Ամերիկյան հետախուզության կարծիքով՝ «Հեզբոլլահը» կարող է գրոհ իրականացնել ԱՄՆ-ում