‘Պերես. Առանց ԱՄՆ-ի Իսրայելը կուլ կգնա թշնամիներին ‘

664

Թել-Ավիվը չի կարող կորցնել Վաշինգթոնի աջակցությունը, քանի որ առանց դրա երկիրը չի կարող պաշտպանել իր շահերը, New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

«Մենք չպետք է կորցնենք ԱՄՆ աջակցությունը: Այն մեզ մեր շահերն առաջ մղելու հնարավորություն է տալիս: Եթե Իսրայելը մենակ մնա, նրան կուլ կտան իր թշնամիները», — ասել է Պերեսը:

Նրա խոսքով, առանց Ամերիկայի աջակցության, հրեական պետությունը կնմանվի «անապատում գտնվող ծառի»:

Նման կերպ Իսրայելի նախագահը մեկնաբանել է մամուլում տարածված կարծիքն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հակակրանք են տածում միմյանց նկատմամբ:

 

Նախորդ հոդվածը‘Նշանակվել է Վրաստանի քաղբանտարկյալների ազատ արձակման օրը ‘
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի մարմնավաճառուհիները սկսել են նախապատրաստվել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը’