‘Պերես. «Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում ֆուտբոլում ռասիզմի և բռնության դրսևորումների համար»’

509

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ ակումբն անտարբեր չի մնա և կպայքարի ագրեսիվ երկրպագուների դեմ: «Արքայական ակումբ»-ի նախագահը նշել է, որ ֆուտբոլում տեղ գտած որոշ երևույթներ պետք է արմատախիլ անել:

«Ֆուտբոլը գանձ է մարդկանց համար և պետք է տոն լինի յուրաքանչյուր անգամ: Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում ֆուտբոլում ռասիզմի և բռնության դրսևորումների համար: Պետք է պայքարենք: «Ռեալ»-ն անտարբեր չի մնա և կպայքարի ագրեսիվ երկրպագուների դեմ»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:

Հիշեցնենք` վերջերս «Ռեալ»-ը պատժել է ակումբի 17 երկրպագուների, ովքեր վիրավորական խոսքեր էին ասել«Բարսելոնա»-ի և կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին:

Նախորդ հոդվածը‘Արտակ Զաքարյան. Արամ Մանուկյանի վրա հարձակվելու հարցը իրավական հարթությունում է, գնահատական տալը տեղին չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Պեպեն օգնում է կարիքավորներին’