‘Պերմյակովի՝ հոգեկան խնդիրների մասին LifeNews-ի տեղեկությունները հերքվում են’

171552

Անդրբայկալյան  №21250 զորամասի հրամանատարի տեղակալ Սերգեյ Գուրուլևը chita.ru կայքի հետ զրույցում հերքել է Գյումրիում դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի առողջական վիճակի մասին տեղեկությունները, որն իր անունից տարածել է LifeNews-ը:

«Ես հարցազրույց չեմ տվել LifeNews-ին: Այդ կայքում հրապարակած տեղեկատվությունը ոչ մի կապ չունի ինձ հետ: Ոնց է այդ տեղեկատվությունը հայտնվել կայքում՝ ես դժվարանում եմ պատասխանել: Որտեղ և ինչ միջոցով են այն հայթայթել լրագրողները՝ թող մնա իրենց խղճին»,- ասել է Գուրուլևը  chita.ru-ի թղթակցի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին LifeNews կայքը՝ Գուրուլևի վրա հղումով հաղորդել էր, որ Պերմյակովը հոգեբույժի ուղեգրով բուժվում էր հիվանդանոցում: Բուժումից հետո նա, իբր թե, ամեն ամիս հետազոտում էր անցնում հոգեբույժի մոտ: Զորամասի հրամանատարությունը, LifeNews-ի հաղորդմամբ, չի նշել Պերմյակովի հիվանդության մասին Չիատայից Գյումրի վերջինիս տեղափոխման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովի գործով որպես մեղադրող կողմ կարող են հանդես գալ ՌԴ-ից ժամանած դատախազներ’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ամեն ինչ չէր լինի այսքան ուրախ, եթե այսքան տխուր չլիներ’