‘Պերուացի ֆուտբոլիստը ձերբակալվել է հանդիպման ժամանակ’

1209

Պերուի գավաթի՝ «Յունիոն Կիմբիրի» և «Սպորտ Հուանտա» հանդիպումը դադարեցվել է ոստիկանական ուժերի կողմից:

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հանդիպման ժամանակ տանտերերի հարձակվող Սեսար Մոնտալվոն ձերբակալվել է: Ֆուտբոլիստը մեղադրվում է վերջին 2 տարիների ընթացքում իրական անուն-ազգանունը կեղծելու մեջ:

Պարզվել է, որ ֆուտբոլիստի իրական անունը Խոսե Կոնտրերաս է, սակայն վերջինս հերքել է այդ փաստը:

«Ես ֆուտբոլիստ եմ, այլ ոչ թե հանցագործ»,- ասել է Մոնտալվոն:

Նշենք, որ հանդիպումն այդպես էլ չի ավարտվել, և «Յունիոն Կիմբիրի»-ի հաշվին տեխնիկական պարտություն է գրանցվել:

Նախորդ հոդվածը‘Թրամփի շտաբի նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր տեղումներ չեն լինի’