‘Պերուի իշխանությունները աճուրդի կդնեն հետախուզության նախկին ղեկավարի թանկարժեք զարդերը’

699

Պերուի կառավարությունը որոշել է աճուրդով վաճառել հետախուզության նախկին ղեկավար Վլադիմիրո Մոնտեսինոսից բռնագրավված ոսկե ժամացույցը և այլ թանկարժեք զարդեր:

Մոնտեսինոսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման մեջ և ներկայում դատապարտված է երկարատև ազատազրկման:

Ինչպես հաղորդել են Պերուի իշխանությունները, իրենք հույս ունեն 152 ոսկերչական զարդերի վաճառքից ստանալ առնվազն 1 միլիոն դոլար:

Մոնտեսինոսը, որ այժմ 69 տարեկան է, Պերուից փախել էր 2000 թ. կոռուպցիոն սկանդալից հետո, որի հետևանքով երկրի նախագահ Ալբերտո Ֆուձիմորին ստիպված եղավ հրաժարական տալ: Սակայն մեկ տարի անց նրան, այնուամենայնիվ, ձերբակալեցին:

Աճուրդը կայանալու է օգոստոսի 18-ին և 19-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ արդարադատության և մարդու իրավունքների նախարարության շենքում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպան. «Մասնագիտական հանձնաժողով» տերմինն օգտագործելը մասնագետներին ուղղված վիրավորանք է ‘
Հաջորդ հոդվածը‘Դիվերսիայի արդյունքում հայ զինվոր է զոհվել ‘