‘
Մարտի 7-ին Պերուի ոստիկանապետը հրաժարական է տվել՝ իր որոշումը բացատրելով երկրում հանցավորության անընդհատ աճով, գրում է РИА Новости-ն:
Գեներալ Ռաուլ Սալասարը բացատրել է, որ պաշտոնից հեռանում է Պերուի ոստիկանության ուժերի հասցեին ուղղված քննադատությունից խուսափելու համար: Նրա հրաժարականն ընդունել է ՆԳ նախարար Վիլֆրեդո Պեդրասոն:
Վերջին շաբաթների ընթացքում Պերուում հանցավորության աննախադեպ աճ է գրանցվել: Այդպես օրինակ՝ նախորդ չորեքշաբթի ոստիկանության ծառայողը սպանվել է մեքենայի առևանգումը կանխելու փորձի ժամանակ:
Պերուում տարածված հանցավորության աննախադեպ ալիքը հանգեցրել է Սալասարին պաշտոնից հեռացնելու՝ ընդդիմության պահանջներին, սակայն ոստիկանապետը չի սպասել իր անձի շուրջ որևէ որոշման և ինքնակամ հրաժարական է ներկայացրել:
‘