‘Պիզայի աշտարակը՝ իր ինքնությունը կորցնելու շեմին. աշտարակը դադարել է «ընկնել»’

1886

Իտալիայի ամենանշանավոր ճարտարապետական հուշարձաններից մեկի՝ Պիզայի «ընկնող» աշտարակի թեքության անկյունը փոքրացել է:

Վերականգնողական աշխատանքներին հետևող փորձագետների խոսքով՝ վերջին 20 տարում 57 մետրանոց աշտարակը չորս սանտիմետրով ուղղել է: «Կարծես՝ աշտարակը երկու դարով երիտասարդացել է»,- BBC-ի հետ զրույցում նշել է պրոֆեսոր Սալվատորե Սետիսը:

Զբոսաշրջիկները, որոնք սիրում են լուսանկարներում «պահել» աշտարակը, արդեն սկսել են նկատել նրա հետ կատարվող փոփոխությունը:

1990 թ. աշտարակը, 800 տարվա մեջ առաջին անգամ՝ փակվեց զբոսաշրջիկների համար՝ մտավախությամբ, որ այն կարող է ընկնել: Այն ժամանակ թեքությունը ուղղահայաց դիրքից կազմում էր 4,5 մետր: Լեհ փորձագետ, պրոֆեսոր Միխելե Յամյոլկովսկու ղեկավարությամբ միջազգային հանձնաժողովը աշտարակի կայունացման վրա աշխատեց 1993-ից մինչև 2001 թ.: Արդյունքում՝ թեքության անկյունը ուղղվեց 45 սմ-ով, և դրա վրա ծախսվեց 250 մլն դոլար:

Պիզայի աշտարակն սկսել է «ընկնել» 1173 թ. շինարարության մեկնարկից հինգ տարի անց:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է որևէ ազգային հավաքական գլխավորել ‘
Հաջորդ հոդվածը’80 միլիոն՝ «Այաքսի» 21-ամյա ֆուտբոլիստի համար’