‘Պիկասոյի՝ վերջերս հայտնաբերված նկարը կարժենա 30 մլն դոլար’

858

Պաբլո Պիկասոյի՝ վերջերս հայտնաբերված «Նստած կինը՝  կարմիր գլխարկով» կտավի համար Guernsey\’s աճուրդի տունը նախատեսում ստանալ 30-40 մլն դոլար,ինչը  մի քանի անգամ գերազանցում այն թանգարանի բոլոր ցուցանմուշների գինը, որտեղ այն գտնվել է,- գրում է lenta.ru-ն

Նկարը հանտնաբերվել է Ինդիանա նահանգի Էվանսվիլլա Կերպարվեստի պատմության և գիտության թանգարանի պահոցներում, որտեղ տասնյակ տարիներ գտնվել է հաշվառման սխալի պատճառով: Թանգարանի աշխատակիցները,՝ որպես նկարի հեղինակ սխալմամբ նշել են Gemmaux անունով ոմն նկարչի:  Բանն այն է, որ Պիկասոն բազմաթիվ գործեր է նկարել gemmaux տեխնիկայով, որն անցյալ դարի 30-ական թթ. մշակել է ֆրանսիացի նկարիչ Ժան Կրոտտին:

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը ակնհայտ խիստ է և համարժեք չէ կատարված արարքին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում. 5-օրյա կանխատեսում’