‘
Մայամիում «Արտ Բազել» ժամանակակից արվեստի փառատոնի ընթացքում գողացել են իսպանացի նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիակսոյի ստեղծագործությունը՝ արծաթե սկուտեղը,: Գողոնի արժեքը գնահատվում է 85 հազար դոլար, փոխանցում է France-Presse գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով՝ գողությունը կատարվել է դեկտեմբերի 5-ի գիշերը: Ցուցասրահները հսկվում են շուրջօրյա, սակայն տեսախցիկներ ամենուրեք չէ, որ տեղադրված են, և դրանք չեն արձանագրել գողության պահը:
Հանցագործները տարել են ընդամենը արվեստի մեկ գործ, թեպետ ցուցահանդեսում եղել են ավելի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ խեցեգործական իրեր՝ 365 հազար դոլար արժողությամբ:
Գողացված սկուտեղը 1956 թ. Պիկասոյի ստեղծած 20 արծաթե իրերից էր: Փոխանցում է lenta.ru-ն:
‘