‘
SAC Capital Advisors ներդրումային ընկերության սեփականատեր Սթիվեն Քոենը Պիկասոյի «Երազանք» (Le Reve) կտավը ձեռք է բերել 155 միլիոն դոլարով, հաղորդել է Bloomberg-ը: Սա արվեստի ստեղծագործույթան համար ամերիկացի հավաքորդի վճարած ամենամեծ գումարն է: Կտավը վնասվել էր մի քանի տարի առաջ, երբ նրա նախկին տերը պատահաբար արմունկով պատռել էր այն: Կտավի արժեքն այն ժամանակ ընդամենը 139 միլիոն դոլար էր: Գնի բարձրացումը կապված է վերականգնողական թանկարժեք աշխատանքների հետ: «Երազանք» կտավում պատկերված է Մարի-Թերեզ Վալտերը, որը Պիկասոյի կենսագրության մեջ հիշատակվում է որպես նկարչի բնորդը և սիրուհին:
Նկարի համար երբևէ հավաքորդների վճարած ռեկորդային գումարը եղել է 250 միլիոն դոլարը, որը Քաթարի ամիրայի ընտանիքը 2011 թ. վճարել է Սեզանի «Թղթախաղ խաղացողները» կտավի համար, հաղորդում է Lenta.ru-ն:
‘