‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն օրենքի հետ լուրջ խնդիրներ կարող է ունենալ:
Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, իսպանացի ֆուտբոլիստն առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել, որն էլ չի վրիպել ոստիկանների ուշադրությունից:
Հաղորդվում է, որ Պիկեի վարորդական իրավունքի վկայականն անվավեր է եղել: Եթե մեղադրանքը հաստատվի, ապա իսպանացուն կսպառնա վեցամսյա ազատազրկում, ինչպես նաև 6000 դոլար տուգանք:
‘