Պիկեն՝ Էլ Կլասիկոյի մասին. «Պետք է իրատես լինել»

682

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է «Ռեալի» դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին։

«Կլասիկոյում արդյունքը 3 միավորից ավելի թանկ է։ Հավերժ մրցակցի դեմ հաղթանակը ոգեշնչում է և ուժ ու ոգևորություն է տալիս։ Հաղթելով «Ռեալի» դեմ խաղը՝ դու հաջորդ հանդիպումներում ավելի ես ուժեղանում։

«Ռեալի» դեմ հաղթանակը ազդակ է։ Ցույց ես տալիս, որ պատրաստ ես պայքարել Լա լիգայում հաղթանակի հասնելու համար։ Մենք լավ մարզավիճակում ենք ու պատրաստ ենք պայքարին։

Կլասիկոյում ֆավորիտներ չկան։ «Բարսելոնայի» ու «Ռեալի» պես ակումբները միշտ ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են վճռել հանդիպման ելքն ու կարողանում են գոլեր խփել։

«Բարսելոնայից» հեռացել է ֆուտբոլի պատմության ամենակարևոր ֆուտբոլիստը՝ Լեո Մեսին։ Մենք պետք է իրատես լինենք։ Ֆատին ընդամենը 18 տարեկան է, մենք պետք է պատասխանատու մոտենանք նրա վրա ճնշում գործադրելու տեսանկյունից։

Նա ու Վինիսիուսը փոքր-ինչ տարբեր են։ Բրազիլացին ավելի արագ է, ավելի պայթյունավտանգ, բայց Անսուն տաղանդ ունի. կարողանում է գտնել գոլերը»,- ասել է Պիկեն։

Նախորդ հոդվածըԿրեմլի գավաթ․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է
Հաջորդ հոդվածըThe Athletic․ Սուպերլիգայի մասնակից ակումբների թիվը կարող է հասնել 140-ի