‘
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն, ով պաշտպանում է Կատալոնիայի անկախությունը, հայտարարել է, որ ոչ մի կոնֆլիկտ չկա հավաքականի թիմակիցների և «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։
«Իսպանիայի հավաքականը համարում եմ ընտանիք և դա է պատճառներից մեկը, թե ինչու եմ այստեղ։ Վիրավորական է, որ երկրպագուները կասկածում են իմ հավատարմությանը, ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ, իսկ Ռամոսի հետ կոնֆլիկտի մասին ասեկոսեները սուտ են»,- ասել է Պիկեն։
‘