‘
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հաղորդել է, որ պատրաստ է ավարտել իր ելույթներն Իսպանիայի հավաքականում, եթե նրա ղեկավարությունից ինչ-որ մեկը դա խնդիր է համարում:
«Եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեններից ինչ-որ մեկը կարծում է, որ կարող եմ խնդիր կամ խոչընդոտ լինել հավաքականի համար, ապա պատրաստ եմ հեռանալ»,- արտասվելով ասել է Պիկեն:
Երեկ Պիկեն քվեարկել է Կատալոնիայի անկախության օգտին:
‘