‘
Հանրահայտ կոլումբիացի երգչուհի Շակիրան եւ ոչ պակաս հանրահայտ կատալոնացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն երեխա են ունեցել: 35-ամյա Շակիրան Պիկեին արու զավակ է պարգեւել: Այդ ուրախալի լուրը «Բարսելոնայի» պաշտպանը հաղորդել է իր Տվիտերում.
«Մենք տղա ենք ունեցել: Անսահման երջանիկ ենք: Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար»:
Ծնողները որոշել են երեխայի անունը դնել Ուլիսիտո:
Շակիրան եւ Պիկեն ծանոթացել են 2010 թվականին` Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնության բացման երգի ձայնագրության ժամանակ: Սա նրանց առաջին երեխան էր:
‘