‘Պիկեն հերթական անգամ հայտնվել է սկանդալի կիզակետում’

1766

Սոցցանցերում հայտնվել է լուսանկար, որտեղ Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն Խորվաթիայի հետ խաղից առաջ երկրի օրհներգի ժամանակ միջնամատ է ցույց տալիս: Սակայն ֆուտբոլիստը հերքում է այդ ամենը:

«Այդ բամբասանքներն ինձ հիմարություն են թվում: Եթե ես այստեղ եմ, նշանակում է՝ հպարտանում եմ եմ իմ թիմով, ընտանիքով:

Ես ոչ մի դեպքում անհարգալից չեմ եղել օրհներգի ժամանակ: Նաև երբեք անհարգալից չեմ եղել երկրի կամ ազգային հավաքականի հանդեպ:

Կարծում եմ՝ մենք բոլորս լավ ենք վերաբերում իրար: Իսկ այսպիսի խոսկացություններն անհեթեթ են»:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականներից 1-ը կմասնակցի «Եվրո-2016»-ի եզրափակչին’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Գիշերը շփման գծում հարաբերական հանգիստ էր’