Պիկեն հիմա կարիերան ավարտելու պատճառով 30 միլիոն եվրո քիչ կստանա

227

«Բարսելոնայի» 35-ամյա իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն հիմա կարիերան ավարտելու պատճառով կատալոնական ակումբից կստանա պայմանագրով նախատեսվածից 30 միլիոն եվրո քիչ գումար, հաղորդում է SER Catalunya-ն։

Նոյեմբերի 5-ին անցկացվելիք Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Բարսելոնա» — «Ալմերիա» հանդիպումը վերջինը կլինի Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարիերայում։

Պիկեն «Բարսելոնայի» սան է, 2004-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», 2006-ին մեկ տարով վարձակալությամբ միացել է «Ռեալ Սարագոսային», 2008-ից դարձյալ խաղում է կատալոնական ակումբում՝ դառնալով Իսպանիայի 8-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ Իսպանիայի հավաքականում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԲարոյական աջակցության տրորված արահետը. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըԱԱ-2022-ից հետո Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականըևևև