‘Պիկեն մտադիր է թենիսի նոր մրցաշար ստեղծել’

1078

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն, ով հանդիսանում է Kosmos ընկերության տնօրենը, մտադիր է տղամարդկանց թենիսի նոր մրցաշար ստեղծել, որը կկոչվի Majesty Cup:

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մրցաշարին 64 թենիսիստ կմասնակցի, իսկ մրցանակային ֆոնդը 10 միլիոն դոլար կկազմի: Նոր մրցաշարի առանձնահատկությունն այն է, որ մրցանակային ամբողջ ֆոնդը բաժին կհասնի հաղթողին, իսկ մնացած 63 թենիսիստը ոչինչ չի ստանա:

Նշենք, որ Majesty Cup-ը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին՝ US Open-ից մեկ շաբաթ անց:

Նախորդ հոդվածը‘AS. Մբապեին լրացուցիչ որակազրկում է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել’