‘Պիկեն «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսի հետ իր փոխհարաբերությունների և «Ոսկե գնդակ» մրցանակի մասին’

2441

‘

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսի հետ ունեցած իր փոխհարաբերությունների և «Ոսկե գնդակ» մրցանակի մասին: 

««Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի միեջև շատ ուժեղ դիմակայություն է: Ռամոսը պաշտպանում է «Ռեալ»-ի գույները, իսկ ես՝ «Բարսելոնա»-ինը: Երբ մենք հանդիպում ենք, փորձում ենք պաշտպանել մեր ակումբը: Իսկ ահա հավաքականում մենք միշտ միասին ենք: 

Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակ»-ին, ապա Կրիշտիանու Ռոնալդուն հաղթել է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում ու նա է ֆավորիտը: Մեսսիին պատմության լավագույն ֆուտբոլիստն են համարում, կան նաև այլ թեկնածուներ: Տեսնենք», — իսպանացու խոսքերն է փոխանցում Marca-ն: 

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ի առաջատար Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակ»-ը նվաճել է 5 անգամ, իսկ «սերուցքայիններ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 4: 

‘

Նախորդ հոդվածը‘FIDE Grand Prix, 7-րդ տուր. Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը՝ իր նոր ակումբի մասին’